Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Տեղեկացված, ուրեմն պաշտպանված

Այլ նորություններ

Բուլինգ․ ինչպե՞ս վարվել
Բուլինգը բավական տարածված երևույթ է դպրոցներում։ Ցավոք, ոչ մեկ ապահովագրված չէ բռնության այս ձևից։ Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած դեռահաս։ Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում կարող ես իմանալ այս տեսանյութերից՝ «Բուլինգ. մաս 1», «Բուլինգ. մաս 2», «Բուլինգ. մաս 3»։ Ի դեպ, տեսանյութերի տարբեր մասերը նախատեսված են ինչպե՛ս երեխաների, այնպե՛ս էլ ծնողների և ուսուցիչների համար։ Ռուսաստանյան մասնագետները ստեղծել են հետաքրքիր ինտերակտիվ խաղ դեռահասների համար՝  https://classgames.ru/, որին մասնակցելով կարող ես սովորել՝  ինչպես դիմադրել (ռուսալեզու հարթակ)։ Եվ…
Տեղադրված է 14.11.2023 , 11:04…  ավելին →

Նոյեմբերի 26-ին նշվեց տեղեկատվության համաշխարհային օրը (World Information Day):

Տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ եղանակով:
Մարդու կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել տեղեկատվությունը, իսկ անցած դարի կեսերին բուռն տեխնիկական առաջընթացի և գիտության արագ զարգացման պայմաններում տեղեկատվության դերն անհամեմատ աճեց:
Բոլորը գիտեն համաշխարհային տնտեսության արքա` Նաթան Ռոտշիլդի հայտնի արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին»:
Ներկայումս ամբողջ աշխարհում թվայնացվում է հեռուստատեսությունը, զարգանում է համացանցը և սոցիալական ցանցերը: Ժամանակակից մարդը չի կարող ապրել առանց օպերատիվ տեղեկատվության 🙁  Այնուամենայնիվ, երբեմն տեղեկատվության քանակն այնքան շատ է, որ մարդու մոտ առաջացնում է հոգեբանական խնդիրներ:
Այսպես, հոգեբաններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից և հենց ստացված ինֆորմացիայից օգտվել չկարողանալը, դրա քանակի ու որակի ոչ ճիշտ վերահսկողությունը կարող է հանգեցնել «տեղեկատվական սթրեսի»: Դա էլ իր հերթին կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ 🙁
Ինչևէ, անհրաժեշտ է սովորել տարբերակել տեղեկատվության հավաստի աղբյուրները, զարգացնել կրիտիկական մտածողություն և փորձել վերահսկել ստացած տեղեկատվության որակը: Միայն այդ պարագայում կարող ես լինել պաշտպանված: