Այլ նորություններ
Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։ Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…
ավելին →
Ուրախ ենք տեղեկացնել, որ Teenslive Armenia կամավորների թիմը համալրված է:
Ողջունում ենք մեր կամավորական թիմի 10 նոր անդամներին` Արմանին, Սուրենին, երկու Լյուսիներին, Մարգարիտային, Անիին, Լիլիթին, Անուլին, Սիրուշոին և Վալերիին: 🙂
Նրանք կկիսվեն մեր խմբում իրենց հետաքրքիր պատմություններով, տարբեր նորություններով և հետաքրքիր իրադարձույթուններով իրենց սեփական և մյուս երիտասարդների կյանքից, իրենց սիրելի ստեղծագործություններով, ինչպես նաև բժիշկների և հոգեբանների խորհուրդներով և օգտակար նյութերով` ուղղված երիտասարդներին:
Բարի՛ երթ, սիրելի՛ երիտասարդներ:
Մեր կամավորների մասին ավելին իմանալու համար հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում: