Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Պատահե՞լ է, որ դասի ժամանակ ուսուցիչդ բարկացել է ծիծաղելուդ համար։
Այս հոդվածը կարդալուց հետո դու կունենաս շատ լավ արդարացում 🙂 Ինչպե՞ս: Հիմա կբացատրենք:
Գիտեի՞ր, որ ծիծաղը առողջարար է։
- Ծիծաղը հանգստացնում է։
Ծիծաղը ակտիվացնում է հատուկ նյութերի` էնդորֆինների արտազատումը: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել լարվածությունից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ զվարճալի ֆիլմի դիտումից հետո մարդու նյարդային համակարգի լարվածության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին, միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ, փոխում է նրա հոգեվիճակը:
- Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու արտաքինի և հատկապես`մաշկի վրա:
Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում է արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:
- Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը:
Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է հատուկ տեսակի լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների` այդ թվում քաղցկեղի դեմ:
- Ծիծաղը առողջացնում է սիրտը:
Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին: Բժիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:
- Ծիծաղը թեթևացնում է ցավը:
Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաև ցավի զգացողության վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավն ու ավելի արագ են կազդուրվում:
- Ծիծաղը լավացնում է շնչառական ֆունկցիան:
Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ լավանում են բրոնխների ինքնամաքրման պրոցեսները, թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ:
Եվ ինչ, հաճախ ծիծաղիր և ապրիր երջանիկ ու առողջ:
Լայն ժպիտով ձեզ համար նյութը պատրաստեց Lusine Santoyan-ը։