Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես ծիծաղել

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Պատահե՞լ է, որ դասի ժամանակ ուսուցիչդ բարկացել է ծիծաղելուդ համար։
Այս հոդվածը կարդալուց հետո դու կունենաս շատ լավ արդարացում 🙂 Ինչպե՞ս: Հիմա կբացատրենք:

Գիտեի՞ր, որ ծիծաղը առողջարար է։

  • Ծիծաղը հանգստացնում է։
    Ծիծաղը ակտիվացնում է հատուկ նյութերի` էնդորֆինների արտազատումը: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել լարվածությունից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ զվարճալի ֆիլմի դիտումից հետո մարդու նյարդային համակարգի լարվածության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին, միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ, փոխում է նրա հոգեվիճակը:
  • Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու արտաքինի և հատկապես`մաշկի վրա:
    Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում է արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:
  • Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը:
    Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է հատուկ տեսակի լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների` այդ թվում քաղցկեղի դեմ:
  • Ծիծաղը առողջացնում է սիրտը:
    Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին: Բժիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:
  • Ծիծաղը թեթևացնում է ցավը:
    Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաև ցավի զգացողության վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավն ու ավելի արագ են կազդուրվում:
  • Ծիծաղը լավացնում է շնչառական ֆունկցիան:
    Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ լավանում են բրոնխների ինքնամաքրման պրոցեսները, թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ:

Եվ ինչ, հաճախ ծիծաղիր և ապրիր երջանիկ ու առողջ:

Լայն ժպիտով ձեզ համար նյութը պատրաստեց Lusine Santoyan-ը։