Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Օգոստոսի 19-ին բոլոր լուսանկարիչները և արվեստի այս ճյուղի սիրահարները նշում են Լուսանկարչության միջազգային օրը (World Photography Day):
Լուսանկարի միջոցով հավերժացվում են հետաքրքիր իրադարձությունները, գեղեցիկ պատկերները, սիրելի և անկրկնելի պահերը:
Լուսանկարչությունը լուսազգայուն նյութերի օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով պատկերի ստեղծման և պահպանման հատուկ տեխնոլոգիա է:
Ի դեպ, լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը:
Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից: Սակայն, ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1839 թվականը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ (ֆր.՝ daguerréotype – Լ.Ժ. Դագերի անունից և հունարեն՝ τνρος – դրոշմ, պատկեր), լուսանկարչության առաջին տեխնիկապես մշակված եղանակ։
Այսօր այս տոնը բոլոր նրանց տոնն է, ով սիրում է լուսանկարչության հրաշալի արվեստը և հավերժացնում է անկրկնելի և անզուգական պահերը` կիսելով ուրիշների հետ:
Կիսվիր մեր խմբում քո կողմից արված ամենահաջողված նկարներով: 🙂