Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես լուսանկարել

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Օգոստոսի 19-ին բոլոր լուսանկարիչները և արվեստի այս ճյուղի սիրահարները նշում են Լուսանկարչության միջազգային օրը (World Photography Day):

Լուսանկարի միջոցով հավերժացվում են հետաքրքիր իրադարձությունները, գեղեցիկ պատկերները, սիրելի և անկրկնելի պահերը:

Լուսանկարչությունը լուսազգայուն նյութերի օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով պատկերի ստեղծման և պահպանման հատուկ տեխնոլոգիա է:

Ի դեպ, լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը:

Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից: Սակայն, ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1839 թվականը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ (ֆր.՝ daguerréotype – Լ.Ժ. Դագերի անունից և հունարեն՝ τνρος – դրոշմ, պատկեր), լուսանկարչության առաջին տեխնիկապես մշակված եղանակ։

Այսօր այս տոնը բոլոր նրանց տոնն է, ով սիրում է լուսանկարչության հրաշալի արվեստը և հավերժացնում է անկրկնելի և անզուգական պահերը` կիսելով ուրիշների հետ:

Կիսվիր մեր խմբում քո կողմից արված ամենահաջողված նկարներով: 🙂