Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Sevan Startup Summit 2018

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Հուլիսի 22-ին Սևանա լճի ափի վրանային քաղաքում անցկացվող Sevan Startup Summit 2018-ը հավաքել է ստարտափերի հեղինակներին և աշխարհի 35 երկրների մասնակիցներին:

Sevan Startup Summit 2018 անցկացվում է հուլիսի 22-29-ը: Գագաթաժողովը նպատակ ունի ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծել. մենթորների, բիզնես փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմակերպվում են դասընթացներ, դասախոսություններ և մրցույթներ:

Վրանային ճամբարում ապրում է Summit-ի ավելի քան 800 մասնակից, սակայն օրվա ընթացքում նրանց այցելում են հարյուրավոր հյուրեր, մենթորներ, դասախոսներ և ներդրողներ:

Այս տարի գագաթաժողովում հայկական ստարտափերից առանձնանում են գրքերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված նախագծի վրա աշխատողները, երիտասարդ աղջիկներ, որոնց նախագիծը կօգնի հեշտացնել աուտիզմով երեխաների ծնողների կյանքը, ռոբոտներ հավաքող դեռահասներ և շատ ուրիշներ:

Քիչ չեն նաև մասնակիցներն Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ինչպես նաև հեռավոր երկրներից` Հնդկաստանից, Կանադայից և Ավստրալիայից: Ամեն տարի նրանց թիվն աճում է, իսկ գագաթաժողովի աշխարհագրությունն ընդլայնվում է:

Գագաթաժողովի 13 մրցույթների և «բիգ բեթլի» համար հատկացվել է մոտ 50 հազար դոլար: Կազմակերպիչները որոշել են, որ ուղղակի ներդրումները և մենթորների օգնությունը ավելի շատ կնպաստեն այդ նախագծերի զարգացմանը, ուստի հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորման կարիք ունեցող 2 կամ 3 հեռանկարային ստարտափերում 100 հազար դոլարի ներդրում կատարել:

 

Հիշեցնենք, որ The Lean Startup գրքի հեղինակ Էրիկ Ռիսի սահմանման համաձայն` «Ստարտափ»-ը (startup) ոչ ֆորմալ խումբ է կամ գրանցված ընկերություն, որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն՝ անորոշ, արագ փոփոխվող միջավայրում։

 

Նյութի և լուսանկարի աղբյուր` https://news.am/arm/news/463164.html: