Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես նկարվել…

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Սոցիալական ցանցերի օգտատերերի ամենասիրելի զբաղմունքը դարձել է ինքնանկարվելը կամ սելֆի անելը: Իրականում սելֆիի մեջ դժվար բան չկա, վերցնում ես ֆոտոխցիկը կամ սմարթֆոնը և նկարվում ես, իսկ հետո նկարը տեղադրում ես համացանցում: Եվ այսպես` լայքերի, մեկնաբանությունների հաշիվը գնաց:

Կարծես թե ամեն ինչ հիանալի է: Բայց….

Պարզվում է, մասնագետները գրանցել են մի նոր հոգեբանական հիվանդություն` սելֆիմոլություն:

Հայտնի է, որ որոշ մարդկանց համար հարյուրավոր-հազարավոր սելֆիներ անելը դարձել է անհրաժեշտություն, իսկ իրենց նկարների դիտումների և լայքերի թիվը` չափազանց կարևոր:

Բացի այդ, սելֆի անողները երբեմն չեն մտածում սեփական անվտանգության մասին և հանուն ցնցող կադրի վտանգում են իրենց կյանքը:

Ոստիկանության տրամադրած տեսանյութը զգուշացնում է սելֆիի վտանգների մասին: Դիտիր այս հղումով:

Մի՛ վտանգիր քո առողջությունը և կյանքը: