Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սա քո օրն է: Գործի՛ր:

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Երկրագնդի բնակչության ուղիղ մեկ քարորդը (այո՛, 25%-ը) երիտասարդներն են: Շուրջ 3 միլիարդ (!!!) ամենաակտիվ, հետաքրքիր և տարբեր տեսակետներից առաջադեմ մարդիկ: Եվ հենց այսօր, օգոստոսի 12-ին, ամբողջ աշխարհում նշում են Երիտասարդների միջազգային օրը, դեռ շատ երիտասարդ:-), բայց և տոն: Եվ դա նշանակում է, որ այսօր ՔՈ օրն է:

Երիտասարդ լինելը շատ հավես բան է: Եվ բոլորն են ուզում լինել forever young`  ընդմիշտ երիտասարդ: Քանի որ երիտասարդ լինելը նշանակում է լինել ակտիվ, ունենալ ուժ և եռանդ գործելու, աշխարհը փոխելու համար: Դա նշանակում է` ամբողջ օրը, առանց հոգնելու, վարել հեծանիվ և գլաչմուշկով (ռոլիկներով) սահել, այցելել ռոք-փառատոններ, ճանապարհորդել և տարբեր երկրներ այցելել ավտոստոպով, ամեն օր իմանալ նոր բաներ, սիրահարվել ….

Եվ բացի այդ, երիտասարդությունը կրեատիվի, փորձարկումների և նոր մտքերի և գաղափարների ժամանակաշրջան է: Ճիշտ ժամանակն է դադարեցնել ամեն ինչ մի կողմ դնելն ու հետաձգելը և սկսել գործել: Զբաղեցրո′ւ կյանքի ակտիվ դիրք և կտեսնես, որ դու իրականում ԿԱՐՈՂ ԵՍ կտրուկ փոխել ոչ միայն քո կյանքը, այլ նաև դրական ձևով ազդել քո ընկերների, բարեկամների և հարազատների, ինչպես նաև քո քաղաքի և նույնիսկ քո երկրի կյանքի վրա: Եվ ո՞վ գիտի, գուցե հենց դու կորոշես, օրինակ, գլոբալ տաքացման պրոբլեմը կամ կգտնես ՄԻԱՎ-վարակի դեմ պայքարի միջոցը և այսպիսով արմատապես կփոխես ամբողջ աշխարհի ճակատագիրը: Կարևորն սկսելն է:

 

Արտահայտի՛ր քո կարծիքը, մտածիր ինչ-որ նոր մի բան և գործի՛ր: Սա քո ժամանակն է և բաց մի՛ թող այն: