Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Պայքարում ենք մաքուր օդի համար

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Մենք մեր նյութերում բազմիցս ենք անդրադարձել ծխախոտից ցերծ մնալու և առհասարակ առողջ կենսակերպի առավելություններին: Հույսով ենք, որ դու կատարել ես ճիշտ ընտրություն և ազատ ես նիկոտինային կախվածությունից: 🙂

Այսօր կներկայացնենք շատ պարզ ռազմավարություն, որը կիրառելով, կարող ես զերծ մնալ ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունից, որն ոչ պակաս վնասակար է առողջության համար: Հիշեցնենք, որ երկրորդային ծուխ է համարվում ծխող մարդկանց արտաշնչած կամ գլանակից (այլ արտադրատեսակներից) արտամղված ծուխը, իսկ այդ ծխի ազդեցության տակ գտնվողը համարվում է պասիվ ծխող:

Եվ այսպես, MAD-TEA մոտեցում, որի տարրերն են.

  • Հանդիպել “MEET” ` հանդիպեք ընկերների հետ այն վայրերում, որտեղ ծխելը արգելված է:
  • Խնդրել “ASK”` խնդրեք ընտանիքի անդամներին և հյուրերին ծխել դրսում:
  • Հայտարարել “DECLARE”` հայտարարեք, որ Ձեր տունը կամ մեքենան համարվում է ծխից ազատ գոտի։
  • Խոսել “TALK”` խոսեք ընտանիքի անդամների, դասընկերների/ աշխատանքային գործընկերների հետ` պասիվ ծխելու ռիսկերի մասին։
  • Քաջալերել “ENCOURAGE”`հորդորեք ծխողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին և գործընկերներին դադարեցնել ծխելը։
  • Պարզաբանել “ADVOCATE”` իրազեկեք համապատասխան օրենքների դրույթների մասին, ըստ որոնց` «փակ և հանրային նշանակության տարածքներում արգելվում է ծխելը»։

Վստահ եղեք Ձեր ուժերի վրա, և հաջողության կհասնեք: