Այլ նորություններ
Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Obesity Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի: Համաձայն Հայաստանի Դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC)՝ 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը, 15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։…
Տեղադրված է 04.03.2025 , 14:02…
ավելին →
Պարի միջազգային տոնը սկիզբ է առել 1982թ. ապրիլի 29-ին UNESCO-ի որոշմամբ: Այնուհետ ամբողջ աշխարհը սկսել է տոնել այն: Ապրիլի 29-ին ծնվել է ֆրանսիացի բալետմայստեր Ժան Ժորժ Նովելը, ով մտել է պատմության մեջ որպես ժամանակակից բալետի հիմնադիր:
Պարը միավորում է տարբեր քաղաքական, մշակութային, ազգային պատկանելություն ունեցող մարդկանց: Պարը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև օգտակար, քանզի.
- օգնում է ձևավորել գեղեցիկ կեցվածք և քայլվածք
- ուժեղացնում է արյան մատակարարումը
- ամրապնդում է հենաշարժական ապարատը, զարգացնում շարժումների կոորդինացիան
- մարզում է շնչառական համակարգը և լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը
- բարձրացնում է դիմադրողականությունը և կոփում օրգանիզմը
- լավացնում է ուղեղի գործունեությունը և հիշողությունը
- օգնում է այրել ավելորդ կալորիաները
- խթանում է երջանկության հորմոնների` էնդորֆինների արտադրությունը: Էնդորֆինները օգնում են պայքարել սթրեսի դեմ և բարձրացնում են տրամադրությունը:
Եթե դեռ չես պարում, սկսի՛ր այսօրվանից:
Տեղեկատվությունը գտել ենք այստեղ և այստեղ:
Նկարն`այստեղ :