Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք տրնդեզը

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Տյառնընդառաջը (Տրնդեզը) տարածված հայկական տոներից է, որը պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն:

Փետրվարի 13-ի երեկոյան, երբ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի արդար ծերունի սպասում է Հիսուսին և տեսնելով նրան՝ Տիրոջը, ընդառաջ է գնում: Այստեղից է առաջացել տոնի անվանումը:

Տոնը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Տրնդեզ անունով: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Հեթանոսական ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տևել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել և հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով: Մեկ այլ վարկածով տոնը նվիրված էր Միհր աստծուն և կապված էր կրակի պաշտամունքի հետ:

Տոնի ժողովրդական ավանդույթից այսօր պահպանվել է խարույկավառությունը: Խարույկի վրայով առաջներում թռնում էին անպտուղ կանայք` հուսալով, որ դա կօգնի նրանց վայելել մայրության բերկրանքը, այնուհետ` տոնակատարության մյուս մասնակիցները` իրենցից վանելով անհաջողությունն ու ձախորդությունը։ Դրանից հետո բոլորը ձեռք ձեռքի բռնած շուրջպար են բռնում խարույկի շուրջ։ 🙂

Տրնդեզի կրակի վրայով ցատկելուց հետո երիտասարդ զույգերն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Ժողովրդական այս բաղադրիչի այսօրվա արտահայտությունը օժիտ տանելն է հատկապես Տրնդեզի տոնին: Հենց նորապսակների հետ կապված ժողովրդական ավանդույթն է հաշվի առվել` Տյառնընդառաջի տոնը հռչակելով որպես նորապսակների օրհնության օր: