Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք ռադիոյի ծննդյան օրը

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Մայիսի 7-ին նշվում է ռադիոյի ծննդյան օրը:

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմից Կրոնշտադ: Այդ օրն էլ դարձավ Ռուսաստանում և այնուհետև նաև Սովետական Միությունում «Ռադիոյի օր»:  Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին: Այն կյանքի կոչվեց 1901 թվականին, երբ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կորնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): 

Ռադիոյի ստեղծումը շատ բան փոխեց մարդկանց կյանքում և դարձավ այսօրվա լրատվամիջոցների նախահայրը:

Ռադիոն ոչ միայն լրատվամիջոց է, այլ կարևոր մշակութային և գիտակրթական հաստատություն: Այսօր էլ, չնայած համացանցի և առցանց տեխնոլոգիաների լայն տարածման, ռադիոն շարունակում է այդ գործընթացը: Համացանցի զարգացումները լրատվամիջոցներին տանում են այլ ուղղությամբ, և ռադիոները փորձում են վիզուալացնել իրենց նյութերը տեսանյութերի միջոցով:

Այսօր ոչ միայն ռադիոյի, այլ մնացած լրատվական և կապի միջոցների մասնագետների պրոֆեսիոնալ տոն է, բոլոր նրանց, ովքեր օպերատիվ տեղեկացնում և իրազեկում են մարդկանց բոլոր իրադարձությունների մասին, ռադիոալիքների միջոցով միաձուլում մարդկանց գործերը, մտքերը և հոգիները:

Իսկ դու լսո՞ւմ ես ռադիո: 🙂  Գրիր այդ մասին մեր խմբում: