Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք մորուքի միջազգային օրը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Այսօր նշվում է մի յուրօրինակ տոն` Մորուքի միջազգային օրը (World Beard Day):

Այն նշվում է սեպտեմբերի առաջին շաբաթ օրը, տարբեր հետաքրքիր միջոցառումներով, իսկ մորուքավորների և բեղավորների միջև զվարճալի մրցույթներ են անցկացվում:

 

Մորուք կրելու պատմությունը մշակույթի, կրոնի, նորաձևության, նախընտրությունների, գեղեցկության ու տղամարդկության մասին փոփոխվող կարծիքների պատմություն է: Այն փոփոխվել է ժամանակի հետ, ինչևէ, երկրների մեծ մասում կրոնական կամ սոցիալական, երբեմն` որոշակի ենթամշակույթին պատկանելիության արտահայտություն է:

Հին ժամանակներում տղամարդիկ` որպես ուժեղ սեռի ներկայացուցիչներ, կանանցից տարբերվում էին մորուք և բեղեր կրելով։ Ինչևէ, կային ժողովուրդներ, ինչպես օրինակ` հին եգիպտացիները, որոնք պարտադիր սափրվում էին, երբեմն` ամբողջ մարմնի մազածածկույթը հեռացնում։ Իսկ Ասորեստանում, ընդհակառակը, կային «կարմրամորուսներ»` տղամարդիկ, ովքեր երկար նեղ մորուք էին աճեցնում և հինայով կարմիր գույն տալիս։

Ռուսաստանում սափրվել-չսափրվելու հարցն ազնվականների շրջանում չէր քննարկվում, երբ Ցար Պետրոսը ընդունեց հատուկ օրենք, հակառակ դեպքում նա անձամբ կկացնահատեր բոյարի մորուքը 🙂

 

Մեր օրերում մորուքները կրկին նորաձև են դարձել։ Ինչևէ, մորուքն ու բեղերը խնամքի կարիք ունեն։

Ինչպես հագուստն ու էքսպերիմենտալ հարդարումը բոլորին չեն սազում, այնպես էլ մորուքներն են անհատական մոտեցում պահանջում:

Նաև մորուքը կարող է չհամապատասխանել մասնագիտությանը։ Արվեստագետն ու լուսանկարիչը կարող է ցանկացած տիպի մորուք պահել և ոչ ոքի չզարմացնել դրանով։ Սակայն եթե դուք բանկի աշխատող եք, ապա կարող եք առավելագույնը` կարճ, կատարյալ խնամված մորուք ունենալ։

Երբեմն մորուքը շատ հարմար է կրկնադունչը կամ կոպիտ սպին թաքցնելու համար: Ի դեպ, որոշ կանայք բողոքում են, որ իրենց զուգընկերների մորուքները «ծակում են» մաշկը, մինչդեռ մեծամորուք տղամարդիկ այդպիսի անհարմարություն չեն պատճառում: Բացի այդ, երկար մորուքը պրակտիկ է ամեն օր սափրվելուց խուսափող տղամարդկանց համար 🙂

Պետք է հասկանալ, որ տարբեր տղամարդկանց դեմքի մազերը տարբեր ձևով են աճում. մեկի մազածածկույթը խիտ է լինում, մյուսինը` ցանցառ, ուտի ոչ ամեն ցանկացող կարող է վայելել այս հին նորարարությունը։

Որոշ փորձագետներ պնդում են, որ կանայք հատկապես առաջին հայացքից կարճ ու խնամված մորուքով տղամարդկանց են գերադասում։ Սակայն կինը արագ դադարում է նկատել դրա առկայությունը, եթե նրան գրավում է տղամարդու ներաշխարհը։

Բոլոր դեպքերում ընտրությունը քոնն է: