Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք ձախլիկների օրը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Ի՞նչ ընդհանրություն ունեն Փոլ Մաքարթնին, Թոմ Քրուզը և Բարաք Օբաման:
Նրանք երեքն էլ ձախլիկ են! Իսկ դուք ին՞չ էիք մտածում 🙂

Օգոստոսի 13-ը ընդունված է նշել որպես Ձախլիկների միջազգային օր, 1976 թվականից սկսած, որպեսզի աշխարհը տեղեկացված լինի ձախլիկ լինելու առավելությունների, թերությունների մասին և իհարկե ընդունի այն որպես նորմալ երևույթ:

Բնակչության միայն 7-10%-ն է ձախլիկ, այնպես որ, եթե դու ձախլիկ ես, ապա սա ևս մեկ ապացույց է, որ դու յուրահատուկ ես!

Որոշ մասնագետներ պնդում են, որ ձախլիկների մտածողությունը առավել գեղարվեստական է, և որ ձախլիկների մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը, աջլիկների մոտ` ձախը: Հայտնի ձախլիկներ են եղել Ալեքսանդր Մակեդոնացին, Արիստոտելը, Հուլիոս Կեսարը, Նապոլեոն Բոնապարտը, Նյուտոնը, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Պաբլո Պիկասոն, Մոցարտը, Բեթհովենը, Պագանինին, Չառլի Չապլինը, Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, Դիեգո Մարադոնան և այլ նշանավոր մարդիկ:

Շնորհավո՛ր ձեր օրը, ձախլիկներ ջան 🙂

Իսկ մեր հետևորդներից քանի՞սն են ձախլիկ:

Գրի՛ր մեր խմբուն և նշի՛ր քոմմենթներում:

Կազմեց` Lucy Hovakimyan