Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Նոյեմբերի 14-ը նշվում է ի հիշատակ ինսուլին հայտնագործած կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգի (Frederick Banting), ում ծննդյան օրն էլ հռչակվել է շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օր (World Diabetes Day):

Այդ օրվա միջոցառումները ուղղված են մարդկանց շրջանում հիվանդության մասին իրազեկության բարձրացմանը:

Ամբողջ աշխարհում նկատվում է շաքարային դիաբետի դեպքերի ավելացում և հիվանդության բարդություններով պայմանավորված հաշմանդամության և մահացության աճ: Չնայած շաքարախտը չի բուժվում, սակայն ինսուլինի շնորհիվ հնարավոր է արդյունավետորեն վերահսկել հիվանդության ընթացքը: Այդ հորմոնն օգնում է հյուսվածքներին յուրացնել գլյուկոզան և նորմալացնել նյութափոխանակությունը:

Ի դեպ, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի կանխարգելման համար արդյունավետ են առողջ կենսակերպի, ճիշտ սնվելու և նորմալ քաշի պահպանման ուղղությամբ պարզ գործողությունները:

Առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների կանխարգելման մասին կարդացեք մեր կայքում: