Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նորություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Այս տարի, COVID-19 համավարակով պայմանավորված` ՄԻԱՎ-ի խնդրին ուղղված միջոցառումները կարծես թե այնքան էլ համատարած չէին: Ինչևէ, ՄԻԱՎ-ի դեպ պայքարի ոլորտում ևս կան հետաքրքիր զարգացումներ:

Չնայած առ այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը համարվում է անբուժելի հիվանդություն, այն հատուկ դեղորայքի շնորհիվ ենթարկվում է արդյունավետ կառավարման: Ավելին, աշխարհի մի շարք երկրներում ակտիվորեն շարունակվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման նոր մեթոդների ուղղությամբ հետազոտությունները:

Այսպես, բիոտեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված «Մոդերնա» ընկերությունը ՄԻԱՎ 2020թ. միջազգային կոնֆերանսին ներկայացրել է կապիկների վրա փորձարկվող պատվաստանյութի ազդեցության արդյունքները: Պատվաստանյութը ցույց է տվել որոշակի արդյունավետություն` օրգանիզմում առաջացնելով վիրուսանման հատուկ բջիջներ, որոնք ճանաչվում և ոչնչացվում են իմունային համակարգի կողմից:

Ի դեպ, նույն մեխանիզմով աշխատում են տարիներ առաջ ներդրված և բարձր արդյունավետություն ունեցող հեպատիտ Բ-ի և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը:  😮

Այնուամենայնիվ, պատվաստանյութի փորձարկումները կապիկների վրա ցույց տվեցին, որ այն ակտիվ է ՄԻԱՎ-վիրուսի ոչ բոլոր տարատեսակների դեմ, ինչը այնքան էլ հուսադրող չէ:

Փորձարկումները շարունակվում են: