Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

No Brainer Day

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Փետրվարի 28-ը ԱՄՆ-ում նշվում է որպես «Առանց ուղեղը լարելու օր» (No Brainer Day):

Օրվա խորհուրդն է` պարզ լուծումներ գտի′ր: Այն միտված է հիշեցնելու մարդկանց, որ մեր կյանքում առօրյա խնդիրների մեծ մասն ունի բավականին ակնհայտ և պարզ լուծումներ: 🙂

Այդ օրը առաջարկվում է նշել` խուսափելով ուղեղի լարում և մեծ ջանքեր պահանջող ցանկացած գործից: Առհասարակ, գոնե այսօր պետք է ամեն ինչ ավելի «թեթև» ընդունել:

Եվ այսպես, այդ օրը մարդկանց խորհուրդ է տրվում երկար չմտածել և չլարել ուղեղը 🙂   

 

Առաջարկում ենք օգտվել առիթից և այդ օրը լիցքաթափվել և լիարժեք հանգստանալ: Իսկ մտորումները և տարբեր իրադարձությունների վերլուծությունը պետք է թողնել հաջորդ օրվա համար: Օգտվի′ր առիթից և  ժամանակ անցկացրու մտերիմ մարդկանց, ընկերների հետ, զբաղվի′ր հաճելի գործով, զբոսնիր, ֆիզիկական վարժանք կատարիր, գիրք կարդա կամ դիտիր սիրելի ֆիլմը:

Իսկ հաջորդ օրը թարմ ուժերով կանցնես գործի և ավելի արդյունավետ կկարողանաս սովորել, աշխատել և գտնել տարբեր խնդիրների լուծումները:

 

Աղբյուր` https://www.timeanddate.com/holidays/fun/no-brainer-day