Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մեր մարմնի չբացահայտված գաղտնիքների շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Երբևէ մտածել ես, թե ինչի՞ համար մարդիկ ունեն «կույրաղիք» (տերմինը ճշգրիտ չէ): 🙂

Հաստ աղու փոքրիկ, միջինում 10 սմ երկարություն ունեցող հատվածը` կույր աղու որդանման ելունը, մեր նախնիների մարսողական տրակտի կարևոր մասն էր կազմում: Այն մասնակցում էր բուսական սննդի մարսմանը: Իսկ այժմ որդանման ելունը անվանում են ռուդիմենտար օրգան, ինչը նշանակում է, որ օրգանը կորցրել է իր ֆունկցիան: Դրա ապացույցն է այն փաստը, որ օրգանը հեռացնելուց հետո, ինչպես դա կատարվում է բորբոքման ժամանակ, մեր օրգանիզմում որևէ բացասական բան տեղի չի ունենում: 😮

Սակայն պարզվում է, որ այդ օրգանը էվոլյուցիայի ընթացքում ստացել է որոշակի ֆունկցիաներ: Որոշ հետազոտություններ ապացուցել են, որ այստեղ ապրում են հազար տեսակի մանրէներ, այդ թվում ունիկալ, որոնք չեն հանդիպում հաստ աղու այլ հատվածներում:

Գիտնականները կարծում են, որ որդանման ելունը ծառայում է որպես վարժեցման բազա մեր իմունային (պաշտպանական) համակարգի համար, քանի որ այնտեղ իմունային բջիջները սովորում են ճանաչել և պայքարել օտարածին վնասակար մանրէային սպառնալիքների դեմ: Ամենայն հավանականությամբ, դա ակտիվորեն տեղի է ունենում մարդու ներարգանդային կյանքի ընթացքում: Սա ներկայումս ամենաընդունված վարկածն է:

Ի դեպ, այն ինչ ժողովրդական խոսքերով անվանում են «կույրաղիք», իրականում կույր աղու որդանման ելունն է (ապենդիքս), իսկ այդ օրգանի բորբոքումը կոչվում է ապենդիցիտ: