Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մեկ օր առանց համացանցի

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Հունվարի 31-ին նշվեց Առանց համացանցի միջազգային օրը (International Internet-Free Day):

Այն` հունվարի վերջին կիրակի օրը առաջարկեցին նշել բրիտանացի օգտատերերը:

Օրվա խորհուրդն է` մեկ օրով շեղել մարդկանց համակարգիչների, հեռախոսների և պլանշետների էկրաններից, որպեսզի նրանք կարողանան վայելել իրական, առերես շփումը և ոչ վիրտուալ կյանքը:

Այսօր արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես էին առաջներում մարդիկ ապրել առանց համացանցի:  Նաև COVID-19 համավարակը մարդկանց ստիպեց էլ ավելի շատ ժամանակ անցկացնել վիրտուալ տիրույթում: 🙁

Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչ կփոխվի քո կյանքում առանց համացանցի: Մասնակցիր այդ չելենջին և առնվազն մեկ օրով փորձիր հրաժարվել համացանցից: Եվ գոնե միայն այդ օրը,  օգտվելով առիթից, այցելիր թանգարան, գրադարան կամ ցուցահանդես, զբոսնիր ընկերներիդ հետ, այցելիր այն մարդկանց, ում վաղուց չես հանդիպել, ժամանակ անցկացրու բնության գրկում: Եվ դու կհամոզվես, որ ժամանակ առ ժամանակ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է կտրվել գաջեթներից 🙂

Առանց համացանցի միջազգային օրը ապացուցում է, որ իրական աշխարհը շատ ավելի հարուստ է և բազմազան, քան վիրտուալ տիրույթը: