Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մայրենի լեզվի միջազգային տոն

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Փետրվարի 21-ին աշխարհը նշում է մայրենի լեզվի միջազգային տոնը, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թ.-ին:

Դա լավ առիթ է՝ ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենի լեզուն, որը բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, ազգի մշակույթի ու պատմության կրողը։

Մեր մայրենին ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը մեծագույն սիրո ու գորովանքի է արժանի։ Այն հոգատարության ու խնամքի, սիրո ու հավատարմության կարիք ունի: Իսկ սիրել, նշանակում է լավ սովորել հայերեն, շատ կարդալ, բանավոր ու գրավոր խոսքում կարևորել գրագիտությունը, հարուստ բառապաշարը, չաղարտել ու չստորադասել այն ոչ մի այլ լեզվի:

Սիրե′նք, սովորե′նք, զարգացնե′նք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք:


…Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, «Մեր լեզուն»