Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

6 խորհուրդ, թե ինչպես անվտանգ օգտվել զուգարանից

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հաճախ լսում ես կարծիքներ, որ հանրային զուգարանը տարբեր վտանգավոր մանրէների աղբյուր է, և ավելի լավ է խուսափել դրանից:

Կան պարզ կանոններ, որոնց հետևելով` կարող ես անվտանգ օգտվել զուգարանից.

1. Աշխատեք մտնել մուտքից ամենահեռու կամ հակառակը` ամենամոտ գտնվող ազատ խցիկը, որից սովորաբար ամենաքիչն են օգտվում 🙂

2. Մի՛ դրեք ձեր պայուսակը գետնին, այլ կախեք հատուկ կախարանից:

3. Ամենակեղտոտ տեղերը զուգարանում ջրթող կոճակն է, աղբարկղը, դռների բռնակները, ինչպես նաև ջրի ծորակները և լվացարանները: Հենց այդ մակերեսներից աղտոտվում են ձեռքերը, իսկ վարակները փոխանցվում են հենց ձեռքերի միջոցով:

3. Ունեցեք ձեր հետ հակաբակտերիալ խոնավ անձեռոցիկներ, որոնցով մաքրեք նստատեղը, բռնակները և ջրթող կոճակը:

4. Քաշեք ջուրը ձեր հետևից:

5. Պարտադիր լվացվեք զուգարանից օգտվելուց հետո: Ձեռքերի ճիշտ լվացումը օճառով չափազանց կարևոր է վարակներից խուսափելու համար:

6. Զուգարանից դուրս գալուց աշխատեք ավելորդ անգամ չկպնել դռների բռնակներին: