Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Լավացնում ենք հիշողությունը …Պյութագորասի մեթոդով

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Այս հետաքրքիր մեթոդի հեղինակությունը պատկանում է անտիկ փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասին (Pythagoras):

Եվ այսպես, առաջարկվում է երեկոյան քնելուց առաջ մանրամասնորեն, բոլոր դետալներով և հստակ հերթականությամբ վերհիշել օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Անհրաժեշտ է սկսել վաղ առավոտից. ի՞նչ առաջինը նկատեցիր արթնանալուն պես, ի՞նչ արեցիր հետո, և այսպես շարունակել վերհիշել բոլոր իրադարձությունները հերաթականությամբ: Փորձիր մտաբերել բոլոր մանրամասները, թեև սկզբնական շրջանում կզգաս, որ շատ դետալներ չես հիշում 🙁  Դա նորմալ է:

Աստիճանաբար հիշողությունդ կլավանա, և բավականանին կարճ ժամանակ անց կնկատես, որ կարողանում ես վերհիշել ավելի շատ մանրամասներ օրվա իրադարձությունների մասին, ինչպես նաև դառնում ես ավելի ուշադիր տարբեր մանրուքների հանդեպ: Բացի այդ, այս մտային վարժանքի ընթացքում բավականին լարվում է ուղեղը, մարդը շուտ հոգնում է և ավելի հեշտ քնում:

Ի դեպ, ասում են, թե Պյութագորասը և նրա աշակերտները կիրառում էին այս մեթոդը առավոտյան:

Ինչևէ, մեր առօրյա կյանքում առավոտյան շատերս շտապում ենք և դժվար թե կարողանանք ժամանակ գտնել այս վարժանքի համար: Իսկ քնելուց առաջ նման վարժությունը բավականին արդյունավետ է և նաև օգտակար արագ և խորը քնելու համար: 🙂

Մասնագետները պնդում են, որ այս մեթոդի կանոնավոր օգտագործումը թույլ կտա ոչ միայն վարժեցնել ուղեղը և լավացնել հիշողությունը, այլ նաև պայքարել անքնության դեմ: