Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին շփման մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Շարունակելով դեռահասների և ծնողների արդյունավետ շփման թեման, ավելացնենք կարևոր խոսքերի ցանկը: Այն խոսքերի, որոնք դեռահասը ցանկանում է լսել ծնողներից:

  • Քննությունը կարևոր է, բայց այն դեռ ամեն ինչ չէ: Եթե ձախողեցիր, կյանքդ չի ավարտվի: Առհասարակ, կյանքում միշտ կարելի է գտնել այլ ուղիներ նպատակին հասնելու համար: Իսկ երբ ամենահարազատ մարդիկ չեն քաջալերում, այլ հակառակը` նույնիսկ պախարակում են, ամեն ինչ շատ ավելի տխուր է թվում:  🙁 Ուրեմն, թույլ տվեք երեխային երբեմն և պարտվել, կյանքում պատահում է և այդպես: Ասացեք, որ նրա կողքին եք և կօգնեք, որպեսզի նա հաջողության հասնի: Միասին դիտարկեք այլ ուղիներ դրված նպատակին հասնելու համար կամ փնտրեք ալտերնատիվ տարբերակներ:
  • Ես քեզ համարում եմ բավականին հասուն անձ և հարգում եմ քո զգացմունքները և քո որոշումը: Մեծահասակներին դժվար է ընդունել այն փաստը, որ իրենց երեխան արդեն մեծացել է և կարող է սեփական որոշումներ կայացնել: Ծնողները ձգտում են երեխայի փոխարեն որոշել և լուծել նրա խնդիրները: Մինչդեռ, դեռահասի համար շատ վիրավորական է լսել` «դու դեռ փոքր ես ինքդ որոշելու համար»: 🙁  Փորձեք թույլ տալ դեռահասին սովորել սեփական սխալների վրա: Մնացեք նրա կողքին, հուշեք, երբ նա ցանկանում է լսել ձեր կարծիքը, բայց մի պնդեք, որ նա անի ըստ ձեր ասածի:
  • Ես կարող եմ սխալվել: Երբեմն ես էլ չգիտեմ, թե ինչպես վարվել: Հիշեք սեփական մանկությունը և դեռահասությունը: Հիշեք ձեր զգացմունքները, վախերը, տարակուսանքները, երբ սիրահարված էիք կամ վախենում էիք քննություններից: Ասացեք այդ մասին դեռահասին, խոստովանեք, որ դուք էլ եք դժվարանում որոշումներ կայացնել և կարող եք սխալվել:  🙂 Դա միայն կամրապնդի ձեր հարաբերությունները և փոխադարձ վստահությունը:
  • Այս տարին շատ դժվար էր եղել: Ես կանեմ ամեն ինչ, որ օգնեմ քեզ հաղթահարել դժվարությունները: Իհարկե, դժվար է քեզ զգալ անօգնական և չունենալ հնարավորություն պաշտպանելու երեխային բոլոր դժվարություններից: Պետք է փորձել լսել երեխային և հասկանալ` «մտնելով նրա կաշվի մեջ» և պարզապես մնալ նրա կողքին, որ նա իրեն միայնակ չզգա: Եվ համոզված եղեք, որ ամեն ինչ կստացվի:

 

Աղբյուր՝ mel.fm