Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին մեդիագրագիտության մասին

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →
Ողջու′յն։
Այսօր նորից կանդրադառնանք մեր ժամանակների ամենաարդիական թեմաներից մեկին՝ մեդիագրագիտությանը։
Ժամանակակից դեռահասների շրջանում շատ տարածված է դարձել վիրտուալ շփումը։
Այն շատ դրական կողմեր ունի, եթե պահպանում ենք մեդիագրագիտության մի քանի կանոններ:
 
Մեդիագրագիտությունը ներառում է մեդիայի նկատմամբ քննադատական մտածելակերպի ձևավորումը և համացանցային գործունեության կանոնները, որոնք խիստ անհրաժեշտ են բոլորիս անվտանգ մնալու համար։
Եվ այսպես, այդ կանոններն են.
🔶 Չենք տրամադրում անձնական տվյալներ:
Օրինակ՝  մեր և հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ կամ անձնական լուսանկարներ։ Բնականաբար չի կարելի տրամադրել գաղտնաբարեր, հաշվեհամարներ կամ այլ գաղտնի տեղեկատվություն:
🔷 Չենք քննարկում երկրի ռազմական, քաղաքական իրավիճակը։
Քանի որ չգիտենք, ինչ հայացքներ և նպատակներ ունի այն մարդը, ով նստած է էկրանի մյուս կողմում։
🔶 Եթե որոշում եք հանդիպել անծանոթ մարդու հետ, ում հետ շփվել եք համացանցում, ապա անպայման այդ մասին տեղեկացրեք ձեր ծնողներին, հանդիպման գնացեք ինչ-որ մեկի ուղեկցությամբ, հանդիպման վայրը պետք է լինի մարդաշատ, նաև հնարավորինս պահպանեք զգուշություն: ❕❕
🔷 Եթե նկատում եք, որ ձեր վիրտուալ ընկերը խոսում է ինչ-որ տարօրինակ կամ տհաճ թեմաներից, քարոզներ անում, ապա անմիջապես դադարեցրեք շփումը: Մի՛ վախեցեք սպառնալիքներից, անպայման զգուշացրեք ծնողին/խնամակալին կամ այլ մեծահասակներին։

Հուսով եմ, հետևում եք այս կանոններին` համացանցում ավելի ապահով զգալու համար:

Պատրաստեց Էլեն Մուշեղյանը։