Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քուն և ուսումնական առաջադիմություն

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Քնի կարևորությունը մարդու լավ առողջական վիճակի և ինքնազգացողության համար հայտնի է: Ապացուցվել է նաև կապը քնի և ուսումնական առաջադիմության միջև:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուսման վրա ազդում է ոչ միայն քնի տևողությունը, այլ նաև քնի որակը: Այս հետազոտությանը, որ նախաձեռնել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, մասնակցել է 100 ուսանող: Օրվա ընթացքում մասնակիցների ակտիվությանը հետևել են հատուկ սարքի միջոցով:

Ուսումնասիրվել է կապը քննությունից առաջ քնի տևողության և ուսանողների գնահատականների միջև: Արդյունքում պարզվել է, որ կարևորը ոչ թե նախորդ գիշերվա լիարժեք քունն է, այլ ուսման և քննություններին պատրաստվելու ընթացքում քնի տևողությունը և որակը 🙂

Հետազոտությանը մասնակցած ուսանողների մոտ, որոնց քնի տևողությունը կազմել է 6,5 ժամ, առաջադիմությունն ընկել է 50%-ով՝ ի տարբերություն նրանց, ովքեր քնել են մեկ ժամ ավել` 7.5-ից-8 ժամ:

Մեկ այլ կարևոր գործոն է քնի սովորույթները: Եթե ուսանողը քնում է շատ ուշ` գիշերը ժամը 2-ին, ապա նրա առաջադիմությունը ցածր է՝ անկախ քնի ընդհանուր տևողությունից 🙁

Հետազոտողների կարծիքով նման համահարաբերակցություն կարող է նկատվել նաև ավագ դասարանների դպրոցականների մոտ:

Այսպիսով, լավ առաջադիմություն ունենալու համար կարևոր է ապահովել լիարժեք քուն:

 

Աղբյուր` news.am