Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քնի տոն

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Քնի համաշխարհային տոնը (World Sleep Day) առաջին անգամ  նշվել է 2008թ. մարտի 14-ին: Այնուհետև, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ քնի և առողջության խնդիրների ծրագրի շրջանակներում այն նշվում է ամեն տարի՝ մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Այս տարի այն նշվում է մարտի 16-ին:

Քնի համաշխարհային տոնի կապակցությամբ ակտիվանում է սոցիալական գովազդը, տեղի են ունենում մարդու առողջության վրա քնի ազդեցության և քնի խանգարումներին նվիրված տարբեր կոնֆերանսներ:

Բալանսավորված սնունդը, օրվա ճիշտ ռեժիմը, բավարար քունը պարտադիր պայմաններ են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համար: Սակայն չափից շատ քնելը ոչ պակաս վտանգավոր է: Գիտնականների կարծիքով հասուն մարդու քնի իդեալական տևողությունը օրական կազմում է մոտավորապես 7-8 ժամ: Որոշ մասնագետների կարծիքով կանայք պահանջում են 1 ժամ լրացուցիչ քուն` դյուրագրգիռ լինելու պատճառով: Դպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ է ոչ պակաս, քան 9-10 ժամվա քուն:

Այնպես որ, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և վայելեք լիարժեք քունը: 🙂

 

Տեղեկատվությունը մենք գտել ենք  այստեղ, իսկ նկարը` այստեղ: