Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կարևոր է իմանալ

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Վերջերս չինացի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունները կրկին ցույց են տվել, որ շաքարի չարաշահումը մեծացնում է մի շարք առողջական խնդիրների վտանգը։

Այն շաքարը, որը մենք ստանում ենք քաղցրավենիքի, հրուշակեղենի, քաղցր ըմպելիքների և բազմաթիվ այլ մթերքների հետ, կամ ինչպես ասում են ավելացված կամ «ազատ» շաքարը մեծացնում է սիրտանոթային համակարգի, շաքարային դիաբետի, որոշ տեսակի քաղցկեղի և մի շարք այլ հիվանդությունների ռիսկը։

ԱՀԿ խորհուրդ է տալիս սահմանափակել ավելացված շաքարի քանակը մինչև ստացած ընդհանուր կալորիաների 10%: 

Բժիշկ Huang Y․-ն և գործընկերները վերլուծել են հրապարակված բազմաթիվ հետազոտությունների արդյունքները և եզրակացրել, որ պետք է իջեցնել ավելացված շաքարի քանակը մինչև օրական 25 գ (6 թեյի գդալ) և օգտագործել շաբաթական կտրվածքով 1 չափաբաժնից պակաս քաղցր ըմպելիք (մոտավորապես 200 մլ-ից մինչև 355 մլ)։ 

Գիտնականների պնդմամբ դա կօգնի նվազեցնել շաքարի օգտագործման հետևանքով առաջացած առողջական վտանգները։

 

Աղբյուր՝  Huang Y, et al. BMJ. 2023;doi:10.1136/bmj-2022-071609.