Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու կրեատի՞վ մարդ ես

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Երբևէ մտածե՞լ ես` ինչու են որոշ մարդիկ ավելի կրեատիվ, քան մյուսները:
Մարդկանց զգալի մասը ծույլ է և նախընտրում է շատ քիչ ջանք գործադրել գործն ավարտին հասցնելու համար 🙁
Մեր ուղեղը սիրում է կրկնօրինակել արդեն մեզ հայտնի գործողությունները՝  նոր բան ստեղծելու փոխարեն: Իսկ դա նվազեցնում է մեր կրեատիվությունը և դարձնում ոչ արդյունավետ:
Իսկ հիմա տեսնենք, թե որոնք են այն տարածված սովորությունները, որ սպանում են ստեղծարարությունը:

  • Դու առաջնորդվում ես զուտ տրամաբանությամբ: Կրեատիվ միտքը չի կարող ծնվել միջավայրում, որտեղ գերակշռում են միայն տրամաբանությունը և իրատեսությունը 🙂
  • Դու ընտրում ես առաջին լուծումը և մտածում ես, որ կա միայն մեկ ճիշտ պատասխան: Մեզնից շատերը մտածում են, որ բոլոր հարցերն ունեն միայն մեկ ճիշտ պատասխան, բայց դա այդպես չէ: Որոշում կայացնելն ընդամենը գործընթացի սկիզբն է: Այս սովորությունն երբեք չի խթանի, որ գտնես այլընտրանքներ:
  • Քեզ պակասում են փորձագիտական գիտելիքներ: Սակայն անփորձ լինելը վատ բան չէ, քանի որ այն բնորոշում է յուրաքանչյուրին նոր ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելիս: Մի′ վախեցիր մտնել նոր գործի մեջ և փորձել ուժերդ տարբեր ոլորտներում, չէ՞ որ այդպես ձեռք կբերես փորձառություն:
  • Դու ունես չափազանց շատ փորձագիտական գիտելիքներ։ Շատ բարձր ինքնագնահատականը կօգնի բաց թողնել հրաշալի հնարավորություններ զարգանալու և սովորելու համար:
  • Ուղեղդ հեղեղված է տվյալներով: Հերի′ք է շատ խորը մտածես տվյալների մասին: Հարցրու կամ փնտրիր բավարար ինֆորմացիա և տեղ հատկացրու նաև ստեղծարար մտածողությանը:
  • Դու համոզված ես, որ կրեատիվությունը քոնը չէ: Մինչդեռ, յուրաքանչյուրն ունի կրեատիվ լինելու միտում, պարզապես շատերը մտածում են, որ ստեղծարար մոտեցմամբ առաջնորդվելն անհրաժեշտ չէ առօրյայում:

 

Մտածիր, արդյո՞ք ծուլությունը խանգարում է քեզ լինել ստեղծագործ:

 

Կազմեց Taguhi Torozyan-ը: