Երբևէ մտածե՞լ ես` ինչու են որոշ մարդիկ ավելի կրեատիվ, քան մյուսները:
Մարդկանց զգալի մասը ծույլ է և նախընտրում է շատ քիչ ջանք գործադրել գործն ավարտին հասցնելու համար 🙁
Մեր ուղեղը սիրում է կրկնօրինակել արդեն մեզ հայտնի գործողությունները՝ նոր բան ստեղծելու փոխարեն: Իսկ դա նվազեցնում է մեր կրեատիվությունը և դարձնում ոչ արդյունավետ:
Իսկ հիմա տեսնենք, թե որոնք են այն տարածված սովորությունները, որ սպանում են ստեղծարարությունը:
- Դու առաջնորդվում ես զուտ տրամաբանությամբ: Կրեատիվ միտքը չի կարող ծնվել միջավայրում, որտեղ գերակշռում են միայն տրամաբանությունը և իրատեսությունը 🙂
- Դու ընտրում ես առաջին լուծումը և մտածում ես, որ կա միայն մեկ ճիշտ պատասխան: Մեզնից շատերը մտածում են, որ բոլոր հարցերն ունեն միայն մեկ ճիշտ պատասխան, բայց դա այդպես չէ: Որոշում կայացնելն ընդամենը գործընթացի սկիզբն է: Այս սովորությունն երբեք չի խթանի, որ գտնես այլընտրանքներ:
- Քեզ պակասում են փորձագիտական գիտելիքներ: Սակայն անփորձ լինելը վատ բան չէ, քանի որ այն բնորոշում է յուրաքանչյուրին նոր ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալելիս: Մի′ վախեցիր մտնել նոր գործի մեջ և փորձել ուժերդ տարբեր ոլորտներում, չէ՞ որ այդպես ձեռք կբերես փորձառություն:
- Դու ունես չափազանց շատ փորձագիտական գիտելիքներ։ Շատ բարձր ինքնագնահատականը կօգնի բաց թողնել հրաշալի հնարավորություններ զարգանալու և սովորելու համար:
- Ուղեղդ հեղեղված է տվյալներով: Հերի′ք է շատ խորը մտածես տվյալների մասին: Հարցրու կամ փնտրիր բավարար ինֆորմացիա և տեղ հատկացրու նաև ստեղծարար մտածողությանը:
- Դու համոզված ես, որ կրեատիվությունը քոնը չէ: Մինչդեռ, յուրաքանչյուրն ունի կրեատիվ լինելու միտում, պարզապես շատերը մտածում են, որ ստեղծարար մոտեցմամբ առաջնորդվելն անհրաժեշտ չէ առօրյայում:
Մտածիր, արդյո՞ք ծուլությունը խանգարում է քեզ լինել ստեղծագործ:
Կազմեց Taguhi Torozyan-ը: