Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու ինչպիսի՞ մասնագիտական հմտություններ ունես

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հուլիսի 15-ը Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրն է (World Youth Skills Day):

Օրը հիմնվել է 2014-ի դեկտեմբերին ՄԱԿ կողմից՝ երիտասարդների սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու, երիտասարդների հմտությունների զարգացման գործում ներդրումներ կատարելու կարևորության մասին հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով։

Այն կոչված է հիշեցնելու երիտասարդների դերակատարումը կայուն զարգացման գործում, երիտասարդների մասնագիտական պատրաստման, սոցիալական պաշտպանության և աշխատանքի տեղավորման հարցերում ներդրումներ անելու անհրաժեշտությունը:

Օրը հիմնելու նախաձեռնությունը եղավ ի պատասխան երիտասարդների շրջանում գործազրկության աճի կապակցությամբ մտահոգության։

 

Երիտասարդությունը կյանքի ամենակատիվ շրջանն է, երբ մարդը սովորում է և ստանում կյանքի կարևորագույն հմտություններ, կառուցում է սեփական կարյերան և ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին: Այնուամենայնիվ, աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկությունը 3 ամգամ ավելի հաճախ է գրանցվում 🙁

Երիտասարդների կողմից լրացուցիչ ժամանակակից հմտությունների ձեռք բերումը կհեշտացնի նրանց մուտքը փոփոխվող աշխատաշուկա և կօգնի ճիշտ ընտրություններ կատարել սեփական կյանքի վերաբերյալ:

Ի դեպ, աշխարհում բավականին մեծ տարածում է ստացել WorldSkills շարժումը, որն իրենից ներկայացնում է երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթ: Երիտասարդները տեղադրում են համացանցում իրենց աշխատատեղից լուսանկարներ` գովազդելով սեփական հմտությունները և աշխատանքային հաջողությունները 🙂

Բացի այդ, WorldSkills թույլ է տալիս ձևավորել հետաքրքրություն և նոր վերաբերմունք ժամանակակից մասնագիտությունների, այդ թվում և արհեստագործական ուղղությունների նկատմամբ: