Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, թե ինչու ալկոհոլային խմիչքները հատկապես վնասակար են կանանց և դեռահասների համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը կանանց օրգանիզմին հասցնում է ավելի մեծ վնասներ, քան տղամարդկանց: Պատճառներից մեկն այն է, որ կանանց քաշը պակաս է, համեմատած տղամարդկանց հետ: Մյուս պատճառներից է այն է, որ կանանց մոտ ավելի հաճախ է բացակայում հատուկ ֆերմենտը` կարևոր նյութը, որը մեր օրգանիզմում չեզոքացնում է ալկոհոլը:

Արդյունքում, ալկոհոլային խմիչքի նույն քանակը կանանց մոտ թողնում է միջինում 30%-ով ավելի ուժեղ ազդեցություն:

 

Կարևոր է իմանալ, որ ալկոհոլն անուղղելի վնաս է հասցնում հատկապես զարգացող ուղեղին 🙁

Ալկոհոլի օգտագործման հետևանքներն են`

  • ինքնակառավարման նվազում և հոգեհուզական խանգարումներ,
  • ընդհանուր զարգացման համար պատասխանատու գործընթացների խանգարում և ինտելեկտի նվազում,
  • կախվածության արագ առաջացում, հարբեցող դառնալու մեծ հավանականություն,
  • առողջական վիճակի տարատեսակ խանգարումներ:

Բացի այդ, ալկոհոլի ազդեցության տակ դեռահասը կարող է կողոպուտի, ծեծի, սեռական ոտնձգության ենթարկվել, ուրիշի ճնշման տակ հանցագործություն կատարել:

 

Ուստի երեխաները և դեռահասները պետք է զերծ մնան ալկոհոլային խմիչքներից: