Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, թե ինչու ալկոհոլային խմիչքները հատկապես վնասակար են կանանց և դեռահասների համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը կանանց օրգանիզմին հասցնում է ավելի մեծ վնասներ, քան տղամարդկանց: Պատճառներից մեկն այն է, որ կանանց քաշը պակաս է, համեմատած տղամարդկանց հետ: Մյուս պատճառներից է այն է, որ կանանց մոտ ավելի հաճախ է բացակայում հատուկ ֆերմենտը` կարևոր նյութը, որը մեր օրգանիզմում չեզոքացնում է ալկոհոլը:

Արդյունքում, ալկոհոլային խմիչքի նույն քանակը կանանց մոտ թողնում է միջինում 30%-ով ավելի ուժեղ ազդեցություն:

 

Կարևոր է իմանալ, որ ալկոհոլն անուղղելի վնաս է հասցնում հատկապես զարգացող ուղեղին 🙁

Ալկոհոլի օգտագործման հետևանքներն են`

  • ինքնակառավարման նվազում և հոգեհուզական խանգարումներ,
  • ընդհանուր զարգացման համար պատասխանատու գործընթացների խանգարում և ինտելեկտի նվազում,
  • կախվածության արագ առաջացում, հարբեցող դառնալու մեծ հավանականություն,
  • առողջական վիճակի տարատեսակ խանգարումներ:

Բացի այդ, ալկոհոլի ազդեցության տակ դեռահասը կարող է կողոպուտի, ծեծի, սեռական ոտնձգության ենթարկվել, ուրիշի ճնշման տակ հանցագործություն կատարել:

 

Ուստի երեխաները և դեռահասները պետք է զերծ մնան ալկոհոլային խմիչքներից: