Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչու՞ պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Փետրվարի 4-ը Քաղցկեղի միջազգային օրն է (World Cancer Day):

Այս օրը մասնագետները խոսում են քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման մասին:

Ներկայումս մարդկությանը հայտնի է միայն 2 տեսակի քաղցկեղ, որոնք հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով, որից մեկը արգանդի պարանոցի քաղցկեղն է (այն կապված է մարդու պապիլոմավիրուսային վարակի հետ): Մանրամասները կարող ես կարդալ այս հոդվածում:

Հետազոտությունները ապացուցել են, որ պատվաստման միջոցով հնարավոր է 90% կրճատել պարանոցի քաղցկեղի դեպքերը: Մասնագետները հիշեցնում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը անվտանգ է և արդյունավետ: 

2025թ.-ի տարեսկզբի դրությամբ աշխարհի 148 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները, որի արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ այդ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: ՄՊՎ դեմ պատվաստումների շնորհիվ մի շարք երկրներում զգալիորեն կրճատվել է արգանդի պարանոցի քաղցկեղի և այդ վիրուսով պայմանավորված մի շարք այլ հիվանդությունների տարածվածությունը:

Անդրադառնանք 2 տարածված առասպելներին, որոնք հուզում են դեռահասներին և ծնողներին:

Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ  ստացած  աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը հաճախ առաջացնում է ցավոտություն ներարկման տեղում, երբեմն`գլխացավ, ջերմություն, ցավ հոդերի կամ մկանների շրջանում, որոնք տևում են մեկ օրից ոչ ավել և վտանգավոր չեն:
Երբեմն դեռահասը կարող է ուշագնաց լինել՝ պատվաստման կամ այլ ներարկման ժամանակ: Սա ավելի տարածված է, երբ շատ երիտասարդներ պատվաստվում են խմբակային, օրինակ` դպրոցում: Ենթադրվում է, որ այս երևույթը պայմանավորված է սթրեսով և անհանգստությամբ, ոչ թե պատվաստանյութով։ 🙂
Պատվաստում ստացած 1.7 միլիոնից մեկի մոտ կարող է զարգանալ լուրջ ալերգիկ ռեակցիա, հետևաբար, պատվաստումից հետո պետք է 20-30 րոպե մնալ պոլիկլինիկայում:

Ցավոք, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի հետ կապված կեղծ լուրերը շրջանառվում են սոցիալական ցանցերում, դեռահասների և ծնողների շրջանում: 🙁 Լայնատարած ուսումնասիրությունները և անվտանգության ընթացիկ մոնիթորինգը, որը ներդրված է ողջ աշխարհում, մինչ օրս, չեն ապացուցում որևէ նման հղում:

 

Աղբյուրներ`  ՀՀ ԱՆ, www.who.int, www.cdc.gov, www.fda.gov