Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս վարվել տեղեկատվության հետ պատերազմական իրավիճակում

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →
Ուշադրություն❗️
Ինչպես հայտնի է, այժմ սահմանում թեժ մարտեր են ընթանում, ինչը նշանակում է, որ սոցիալական տիրույթում ապատեղեկատվական մեծ պայքար է ծավալվում: Ուստի մեզ բոլորիս շատ կարևոր է հետևել մի քանի պարզ կանոնների՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
📌 Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, մի′ տարածեք ոչ պաշտոնական և չստուգված տեղեկատվություն։
📌 Մի′ տարածեք ադրբեջանական ապատեղեկատվություն, որը վերաբերում է հայկական կողմի կորուստներին։
📌 Մի′ պատասխանեք այն զանգերին, որոնք անծանոթ և կասկածելի համարներից են։
📌 Մի′ պատասխանեք անծանոթների կողմից ուղարկված նամակներին և մի′ քննարկեք իրավիճակը զանգերի/ նամակների միջոցով։
📌 Զերծ մնացեք նկարների և տեսանյութերի հրապարակումից, որոնք պաշտոնական աղբյուրներից չեն։
❗️ Ցուցաբերե′նք մեդիագրագիտություն և միասին պայքարենք ընդդեմ ապատեղեկատվության։ ❗️
Հարատև խաղաղություն մեր սահմաններին։