Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս ընտրել նվերը

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Երբևէ կանգնե՞լ ես նվերի ընտրության առջև: Ամեն անգամ նվեր նայելիս ստիպված ես երկար մտածե՞լ, իսկ որևէ բան գնելուց հետո` դեռևս անհանգստանում ես, թե ինչպես այն կընդունվի:

Փորձենք տալ այդ հարցի պատասխանը.

1) Նախ և առաջ հաշվի առ այն մարդու նախասիրությունները, ում համար նվեր ես պատրաստում: Օրինակ, եթե ընկերդ սիրում է գիրք կարդալ, բացի իր ուզած գրքից կարող ես նվիրել գեղեցիկ էջանշաններ` հենց նրա դիմապատկերով: Եվ իհարկե, քո սրտի խոսքը գրել բացիկի մեջ: Վստահ եմ, ընկերդ գոհ կմնա 🙂

2) Մոտիկ ընկերների կամ հարազատների համար նվերներ ընտրելիս` փորձիր հիշել, թե ինչի մասին են նրանք վերջերս խոսել կամ մտածել:
Եթե, օրինակ, մայրիկդ վերջերս խոսել է կարմիր վարդերի, հատուկ տեսակի շոկոլադի կամ էլ օծանելիքի մասին, կարող ես գնել հենց այդ նվերը: Չնայած մայրիկիդ համար ամենամեծ նվերը կլինի քո ուշադրություն ու սերը: ❤ Եվ իհարկե, քո սեփական ձեռքերով պատրաստված բացիկ, նկար  կամ գեղեցիկ տորթ:

3) Իսկ այժմ նվեր ընտրելու ամենախենթ, բայց արդյունավետ միջոցը:
Նվերը մատուցելուց երեք-չորս առաջ ասա ընկերոջդ կամ նվերը ստացողին, թե ինչ նվեր ես պատրաստել նրա համար, և ուշադրություն դարձրա նրա ռեակցիային: Կատարված փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ նա առաջինը կխոսի այն նվերի մասին, որը ամենից շատն է ցանկանում ստանալ:

Սա գուցե ամենավտանգավոր միջոցն է, բայց որ աշխատում է, դա հաստատ է:

 

Դե ինչ, օգնեցի՞նք քեզ նվեր ընտրելու բարդ գործընթացն արագացնելու գործում: Իսկ հիմա շտապի՛ր նվերների հետևից:

Անակնկալ նվերների գաղափարներ և՛ տղաների, և՛ աղջիկների համար կարող ես գտնել մեր հոդվածներում:

 

Պատրաստեց @Margarita Mnatsakanian-ը։