Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչո՞ւ թողնել ծխելը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Ծխախոտի դեմ պայքարի օրվան ընդառաջ ևս մեկ անգամ խոսենք ծխելու վնասների և ծխախոտից հրաժարվելու կարևորության մասին։

Հայտնի փաստ է, որ ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 տարբեր քիմիական նյութեր, որոնցից 250-ը վնասակար է, իսկ առնվազն 60-ը` քաղցկեղածին: Ի դեպ, շատ վնասակար նյութեր կան նաև էլ․ սիգարետներում և այլ ծխախոտային արտադրատեսակներում։ Քանի որ ծխախոտում պարունակվող նիկոտինը լուրջ կախվածություն առաջացնող նյութ է, ինչքան երկար ես ծխում, այդքան ավելի դժվար կլինի թողնել ծխելը: Ինչևէ, դա բացարձակ չէ․ թողնել հնարավոր է:

Նախ հիշիր, որ անկախ այն փաստից, թե քանի տարի ես ծխում և ինչքան շատ, թողնելը միշտ դրական է քո առողջության համար 🙂

Թողնելով ծխելը` նվազեցնում ես մի շարք վտանգավոր հիվանդությունների ռիսկը, ի դեպ, ոչ միայն` քաղցկեղի, այլ նաև ինֆարկտի, կաթվածի, թոքերի էմֆիզեմայի, ասթմայի և այլ լուրջ խնդիրների: Օրինակ` մեկ տարի չծխելու դեպքում կրկնակի իջնում է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը:

Միաժամանակ, պակասացնում ես շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչի մասին քչերն են մտածում 🙂 և բնականաբար՝ շրջապատող մարդկանց մոտ շնչառական և մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

Երբե՛ք ուշ չէ թողնել ծխելը և նվազեցնել ծխախոտի թողած վնասները:

 

Իսկ եթե արդեն որոշել ես, զանգի՛ր ծխախոտի դադարեցման թեժ գիծ 060440001 և կստանաս գործնական խորհուրդներ հոգեբանից։

Ավելին կարդա այս հոդվածում: