Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչքա՞ն հաճախ ես լվացվում

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Այսօր`  Հոկտեմբերի 15-ին, նշվում է ձեռքերի լվացման միջազգային օրը (Global Handwashing Day):

 

Այո՛, չզարմանաք, բայց գոյություն ունի այսպիսի օր: Այն հատուկ նշվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ` հաշվի առնելով ձեռքերի լվացման կարևորությունը:

 

Հաստատ դեռ փոքր տարիքից լսել ես` «ուտելուց առաջ, փողոցից վերադառնալուց, կենդանուն շոյելուց, զուգարան գնալուց հետո լվա′ ձեռքերդ»: Նման բառերով ծնողները, դաստիարակները, բուժաշխատողները հիշեցնում են հիգիենայի այդ կարևոր կանոնի մասին:

 

Թվում է, ձեռքերը լվանալու հարցը մարդու անձնական գործն է, և յուրաքանչյուր մարդ դա անում է՝ ելնելով իր մաքրասիրության ու դաստիարակության չափից: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, եթե չլվացած ձեռքերի խնդիրը դիտենք ավելի գլոբալ, ապա այն ունի կործանարար հետևանքներ 🙁

Չլվացած ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են՝ աղիքային վարակները, խոլերան, հեպատիտ Ա-ն, գրիպը և սուր շնչառական վարակները և այլն: Պարզ հիգիենիկ գործընթացը փրկում է օրական հազարավոր երեխաների կյանքեր: Այն ոչ միայն օգնում է կանխել վտանգավոր վարակները, այլև մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ և անվտանգ:

Ձեռքերի լվացման օրը շատ երկրներում մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների և կամավորների մասնակցությամբ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` հիգիենիկ քարոզարշավներ, մարդկանց բաժանվում են տեղեկատվական գրքույկներ, ցուցադրվում են հետաքրքիր տեսանյութեր, անցկացվում են սեմինարներ: