Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ծնողները ինձ չեն հասկանում…

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես կարելի է լեզու գտնել ծնողներիդ հետ և հասնել փոխհամաձայնության:

Այդ մասին կարող ես լսել շատ տարբեր խորհուրդներ, կարդալ նաև մեր կայքի համապատասխան բաժնի հոդվածներում: Այնուամենայնիվ, հոգեբանները կիսվում են 2 ամենակարևոր խորհուրդով:

  1. Առաջին քայլն է` խոսել քեզ հուզող և մտահոգող հարցի մասին: Ծնողը կարող է և չկռահել, թե ինչ է կատարվում քեզ հետ: Կարևոր է ճիշտ ժամանակ գտնել ծնողիդ հետ անկեղծ խոսելու համար: Ի դեպ, ոչ թե ներկայացնել խնդրահարույց իրավիճակը և բոլոր մասնակիցների ճիշտ կամ սխալ գործողությունները, այլ հստակ խոսել քո հույզերի և անհանգստությունների մասին, որպեսզի ծնողդ կարողանա հասկանալ քո հոգեվիճակը և ապրումակցել:
  2. Դիմել ծնողին ապրումակցելու և օգնելու խնդրանքով: Հաճախ ծնողները չեն պատկերացնում քո հույզերի խորությունը և թե ինչ է քեզ հարկավոր իրականում. ոչ թե խորհուրդ, այլ պարզապես լինել կողքին և քո ապրումներին մասնակից լինել: Կարող ես պարզ ասել, որ ունես ծնողիդ ներկայության և ջերմության կարիքը, իսկ խորհուրդները` հետո, ավելի ուշ 🙂

 

Իհարկե, մենք բոլորս ակամայից փորձում ենք տալ խորհուրդներ, բայց իրականում մեր մտերիմներին առաջին հերթին անհրաժեշտ է մեր ջերմությունը: