Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Գիտնականները պարզել են, որ ՏՏ ոլորտի մասնագետները ավելի հաճախ են հիվանդանում ինչպես սուր վարակային, այնպես էլ քրոնիկ հիվանդություններով: Պատճառները մի քանիսն են. համակարգչի առջև երկար ժամանակ նստած դիրքում աշխատողները տառապում են պասիվ կենսակերպի հայտնի հետևանքներից, բացի այդ, նրանք ավելի անկանոն են սնվում: Բացասաբար է անդրադառնում նաև վատ օդափոխվող տարածքներում երկար գտնվելը և ձեռքերի ախտոտումը: 🙁
Արդյունքում ստացվում է, որ ՏՏ ոլորտի մասնագետները համեմատական կարգով 8-10 անգամ ավելի շատ են հիվանդանում:
Ինչևէ, անկախ մասնագիտությունից, մարդը պետք է ձգտի վարել առողջ կենսակերպ` իր առօրյայում ավելացնելով ֆիզիկական ակտիվության մակարդակը և հետևելով առողջ սննդակարգին: