Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր է իմանալ

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետները (CDC) անդրադարձել են տղամարդկանց դեմքին մազածածկույթի առկայության և պաշտպանիչ դիմակների արդյունավետության հարցին: Հարցն ուսումնասիրելուց հետո տղամարդկանց խորհուրդ է տրվել…սափրվել:

Ներկայիս կորոնովիրուսով պայմանավորված վարակի տարածման պայմաններում խորհուրդը բավականին արդիական է: 🙂

Մասնագետների տվյալներով տարբեր մորուքների շուրջ 35 տեսակներից մեծ մասը հարմար չեն պաշտպանիչ դիմակների արդյունավետ օգտագործման համար: Այսպիսով, դեմքի վրա մազածածկույթի առկայությունը նվազեցնում է շնչառական վարակներից պաշտպանվելու արդյունավետությունը 20-1000 անգամ: 😮

Ավելին, եթե դեմքի վրա մազերը դուրս են գալիս դիմակի շրջանակներից, ապա պաշտպանվելու արդյունավետությունը ձգտում է զրոյի: Ի դեպ, այդ մասին մասնագետները գրել են դեռ 2017թ.-ին:

 

 

Ինչևէ, բնականաբար, մորուքի առկայությունը կամ բացակայությունը չի կարող ազդել կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա: Ուստի, պետք չէ շտապել սափրվելու: 🙂

 

Աղբյուր` https://blogs.cdc.gov/niosh-science-blog/2017/11/02/noshave/