Այլ նորություններ
Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Obesity Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի: Համաձայն Հայաստանի Դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC)՝ 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը, 15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։…
Տեղադրված է 04.03.2025 , 14:02…
ավելին →
Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։
Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

- Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
- Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
- Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
- Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:
- Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու 🙂
- Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:
- Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:
- Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:
- Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:
- Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:
Այսօր մասնագետները խոսում են մեղուների պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ շատ երկրներում գրանցվում է նրանց թվի նվազում: Դա կապում են և՛ թունաքիմիկատների լայն կիրառման, և՛ էլեկտրամագնիսական և ռադիոալիքների ազդեցության հետ:
Այս յուօրինակ մեղրատու կենդանիների գոյությունը պահպանելու համար հարկավոր է ապահովել նրանց կենսամիջավայրի պահպանությունը: