Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Fashion AIDS Line դիզայներների միջազգային մրցույթի Հայաստանյան մեկնարկը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Դեկտեմբերին 22-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում` Fashion AIDS Line դիզայներների միջազգային մրցույթը, որը միավորում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարողներին։ Նաիրա Նիազյանի նախաձեռնությամբ Հայաստանի ութ տաղանդավոր երիտասարդ մոդելավորողները և ՄԱԿ-ի գրասենյակը տվեցին պայքարի մեկնարկ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու, կանխարգելման և բուժման ճիշտ միջոցներ ձեռնարկելու և ՄԻԱՎ-դրական մարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով:  Հայ մոդելավորողները ներկայացրեցին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի իրենց տեսլականը։

Հայաստանում Fashion Aids Line-ի կազմակերպիչներն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ միավորված ծրագրի հայկական գրասենյակը և Yerevan Fashion Week «Golden Lace» նորաձևության շոուն։ Մրցույթի նպատակն է նորաձևության միջոցով գրավել հայ հասարակության, հատկապես երիտասարդների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ, թույլ չտալ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում և կոտրել կարծրատիպերը, որոնք խանգարում են մարդկանց ՄԻԱՎ թեստավորում անցնել։

Աղբյուրներ`  https://armeniasputnik.am/society/20171223/9929694/FashionAidsLine.html

http://yerevanlife.am/archives/34239