Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։