Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր Կոկա-Կոլայի ծննդյան օրն է

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

1886 թվականին այս օրը նշվում է «Կոկա-Կոլայի» ծնունդը:

Բաղադրատոմսի հեղինակն է դեղագործ գնդապետ Ջոն Պեմբերտոնն  Ատլանտայից, ով փորձել էր գլխացավի դեմ միջոց գտնել և այդ նպատակով անսովոր օշարակ էր եփել` օգտագործելով հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքը և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզը։

Հետաքրքրական է, որ ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում. օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Ի դեպ, սկզբում այն վաճառվում էր դեղատներում որպես խթանիչ հատկություններով օժտված ընպելիք: 🙂

Մի քանի տարի անց բիզնեսմեն Ազա Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել այդ ըմպելիքի արտադրությամբ։

Սկզբնական շրջանում բաղադրատոմսի մեջ օգտագործվում էր Կոկա բույսի տերևները, սակայն 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր, թե հենց Կոկա-Կոլան է (այնտեղ պարունակվող կոկաինը) պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին օգտագործել կոկա բույսի տերևների մզվածք, որից հանված էր ողջ կոկաինը։

Կոկա-կոլան, ինչպես և մնացած քաղցր գազավորված ըմպելիքները, պարունակում է բավականին շատ շաքար, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս այն օգտագործել, հատկապես շաքարային դիաբետ և ավելցուկային քաշ ունեցող հիվանդներին:

Կոկա-կոլան օրգանիզմի վրա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն։ Արգելվում է խմել ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Այն նաև հատկություն ունի օրգանիզմից դուրս մղել կալցիումը, որի հետևանքով առաջանում է կալցիումի պակաս։ 🙁

Ինչևէ, եթե այդ ըմպելիքի երկրպագուներից ես (նաև չունես խնդիրներ քաշի և արյան գլյուկոզայի մակարդակի հետ), աշխատիր այն օգտագործել հազվադեպ` առիթից առիթ և փոքր չափաբաժիններով: