Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր աշխարհը հիշում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածներին

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Ամեն տարի, մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր (World Remembrance Day of AIDS Victims): Աշխարհի տարբեր անկյուններում, նաև Հայաստանում իրականացվում են մոմավառություններ և հիշատակի այլ միջոցառումներ։

 

ՁԻԱՀ-ի պատճառով կյանքից վաղաժամ հեռացել են` երգիչ Ֆրեդի Մերկուրին, դաշնակահար Լիբերաչեն, մոդել Ջիա Կարանջին, ռեփեր Eazy-E-ին, դերասաններ Ռոք Հադսոնը, Էնթոնի Պերկինսը, բալետի արտիստ Ռուդոլֆ Նուրիևը, փիլիսոփա Միշել Ֆուկոն, գրող-ֆանտաստ Այզեկ Ազիմովը և այլ նշանավոր մարդիկ:

 

Այսօր կարևոր է ևս մեկ անգամ անդրադառնալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարին և ՄԻԱՎ-ի կանխարգելման խնդրին։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` 1988թ. մինչև 2019թ ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3472 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում: Վարարակիրների 69% տղամարդիկ են, իսկ փոխանցման հիմնական ուղին (70% դեպքերում)` հետերոսեքսուալ, այսինքն` տղամարդ-կին սեռական հարաբերություննների միջոցով:

Հակառետրովիրուսային դեղամիջոցները, ապահով (պաշտպանված) սեռական հարաբերությունների համար նախատեսված պարագաները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածումը և թույլ են տալիս նկատելիորեն բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը: Ներկայումս, արդյունավետ բուժման և կանխարգելման ծառայությունների շնորհիվ ՁԻԱՀ-ից մահերը հնարավոր է կանխել: Իսկ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու հիմնական ուղին տեղեկացված լինելն է և անվտանգ վարքագիծ  դրսևորելը:

Եղի՛ր տեղեկացված և պաշտպանված: Մի՛ վտանգիր քո առողջությունը անապահով սեռական կապերով:

 

Դիտիր այս տեսահոլովակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Իսկ մանրամասնությունները կարդա մեր հոդվածներում: