Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անսովոր դաս. ուսումնասիրել բնությունը

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Կուզենայի՞ր դպրոցում ունենալ այնպիսի առարկա, ինչպես օրինակ` ուսումնասիրել բնությունը: Պարզվում է, Ճապոնիայում կան հենց այդպիսի յուրօրինակ դասեր` «Բնության ուսումնասիրման դաս»:

 

Այդ դասի նպատակն է սովորեցնել երեխաներին սիրել և հետաքրքրվել շրջակա միջավայրով, գնահատել բնության գեղեկցությունը, արժևորել և պահպանել այն: Այսօրվա երեխաների մեծ մասը ինֆորմացիոն դարի զավակներ են, և հաճախ համակարգչների և տեխնիկական միջոցների բազմազանության մեջ չեն նկատում իրական աշխարհի և բնության զանազանությունը և գեղեցկությունը:

 

Ուսումնասիրելով բնությունը, բացահայտելով բուսական և կենդանական աշխարհի գաղտնիքները` աշակերտները սովորում են ապրել համերաշխ բնության հետ, խնամքով վերաբերվել և պահպանել այն:

 

Ի դեպ, այս դասի, ինչպես և մնացած առարկաների համար, ստանում են գնահատականներ և նույնիսկ հանձնում քննություններ 🙂