Այլ նորություններ
Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ
Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։ Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ :-( Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․ Խոսի՛ր քո զգացմունքների և…
Տեղադրված է 02.10.2025 , 10:27…
ավելին →
“Ազգի բարոյական առաջընթացի մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին:” Մահաթմա Գանդի
Անօթևան կենդանիների համաշխարհային օրը կամ անօթևան կենդանիների պաշտպանության միջազգային օրը (International Homeless Animals Day) նշվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը:
Օրացույցում այդ օրը հայտնվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հանրության նախաձեռնությամբ:
Կազմակերպությունն այդ առաջարկով հանդես է եկել 1992թ.-ին, աջակցությամբ հանդես եկան կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ տարբեր երկրներից:
Սա լրացուցիչ առիթ է անդրադառնալու անօթևան կենդանիների խնդիրներին, մարդկանց պատմելու նրանց ողբերգական ճակատագրի մասին:
Այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվում են լուսավորչական և բարեգործական միջոցառումներ:
Կենդանիների պաշտպանները և կամավորները կազմակերպում են համերգներ, մրցույթներ և աճուրդներ՝ օգնելով հավաքել միջոցներ, որոնք ուղղվում են անօթևան կենդանիների, առաջին հերթին` շների և կատուների պաշտպանությանը:
Այս օրը նաև լավ հնարավորություն է տուն գտնել անօթևան մնացած կենդանիների համար:
Օգնե՛նք անօթևան կենդանիներին և միահամուռ ուժերով պայքարենք մեր փոքրիկ բարեկամների իրավունքների համար: