Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ամենաաղտոտված փողերը

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Երբևէ մտածե՞լ եք, թե որ թղթադրամների վրա ավելի երկար են պահպանվում և ավելի հեշտ փոխանցվում մանրէները:

Այս հարցի շուրջ հետազոտություններ են անցկացրել մի խումբ գիտնականներ Թուրքիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից:

Գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են հարցը և պարզել, որ ամենակեղտոտ արժույթը… ռումինական լեյն է: Ռումինիայի արժույթը առաջին տեղն է գրավել պոլիմերների պատճառով ամենակեղտոտ թղթադրամների վարկանիշում (հայտնի է, որ պոլիմերներն օգտագործվում են թղթադրամների թարմության երկարատևությունն ապահովելու, ինչպես նաև կեղծումների դեմ պայքարելու համար):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանրէները երկար պահպանվում են նաև ամերիկյան և կանադական դոլարների, ինչպես նաև հնդկական ռուփիաների վրա:

 

Գիտնականների խումբն այս հայտնագործության համար արժանացել է հատուկ մրցանակի` Շնոբելյան մրցանակ (Ig Nobel Prize)` տնտեսագիտության բնագավառում 🙂 Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել օրեր առաջ Հարվարդի համալսարանում:

Ի դեպ, հետազոտության հեղինակները որպես կատակային դրամական պարգևատրում ստացել են 10 տրլն. զիմբաբվեական դոլար` մեկ անվանական արժեքով, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 40 ամերիկյան ցենտ 🙂