Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ամենա…աշխարհի ամենախելացի մարդը

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, թե ով է աշխարհի ամենախելացի մարդը:

Այդ ռեկորդը պատկանում է ԱՄՆ-ի բնակչուհի, գրող, լրագրող Մերելին Վոս Սավանտին: Նրա IQ գործակիցը, որոշված հատուկ ինտելեկտուալ թեստերի միջոցով, 228 միավոր է:

Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ, 135 միավորից բարձր IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար: Մարդու միջին IQ-ն 86-114 միավոր է:

Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:  Իսկ մեր հայրենակից, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի IQ -ն` 190:

Մերելին Սավանտը ծնվել է 1946թ.-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ -ն 180 միավոր է:

Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի՝ մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով, այն կարելի է մեծացնել 20%-ով:

 

Աղբյուր` https://www.dasaran.am